Նալբանդյանը՝ արտգործ, Սարգսյանը՝ պաշտպանության նախարար են նշանակվել

Նալբանդյանը՝ արտգործ, Սարգսյանը՝ պաշտպանության նախարար են նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նախագահի հրամանագրով,Վիգեն Սարգսյանը վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Ավելի վաղ, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում։ Նախագահի այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---