Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշոտնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Նա վստահ է, որ նոր պաշտոնում Սարգսյանը կշարունակի առաջնային ուշադրություն դարձնել երկու երկրների գործակցության սերտացմանը:

«Առանձնակի կցանկանայի նշել Ձեր անձնական ավանդը հայ-ռուսական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության համակողմանի սերտացմանը, նպաստել տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Դա բխում է Ռուսաստանի և Հայաստանի շահերից», - ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---