19 ապրիլի 2018 - 14:05 AMT
Ոստիկանությունը ժամը 13:30-ի դրությամբ 100 մարդու է բերման ենթարկել

Ոստիկանությունը ժամը 13:30-ի դրությամբ 100 մարդու է բերման ենթարկել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 12:30-ի դրությամբ 44 մարդու է բերման ենթարկել:

Առավոտյան ցուցարարները փորձել են շրջափակել կառավարության երրորդ մասնաշենքը, սակայն ապարդյուն․ ոստիկանները ազատել են ցուցարարներից մուտքը, 20 հոգի բերման է ենթարկվել։Իրավապահները նաև հայտարարել են, որ իրավունք ունեն ընդհուպ մինչև զենք կիրառել պետշենքերի պահպանման համար

Սերժ Սարգյսանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 19-ին երթերով շարժվում են մայրաքաղաքի փողոցներով։