Բաքուն 10 ռմբակոծիչ կգնի Պակիստանից

Բաքուն 10 ռմբակոծիչ կգնի Պակիստանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Պակիստանը 2019-ին կարող են համաձայնագիր ստորագրել 10JF-17 կործանիչ-ռմբակոծիչ ձեռք բերելու մասին: Այդ մասին հայտնել է Pakistan Aeronautical Complex (PAC)-ի ներկայացուցիչը, հայտնում է Haqqin.az-ը:

«Ադրբեջանին հետաքրքրող մոդիֆիկացիան՝ JF-17 Block 3-ն, արդեն պատրաստ է: Կործանիչների համար ընտրվել է AESA համակարգի ռադար և առաջիկայում կսկսվեն փորձարկումները: Գնման պայմանագիրը կարող է ստորագրվել 2019-ին »,-ասել է արտադրող ընկերության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ սերիական արտադրությունը կսկսվի 2019-ի վերջում կամ 2020-ի սկզբին:

Ըստ ընկերության ներկայացուցչի, բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կարող են ազդել Ադրբեջանին կործանիչների վաճառքի վրա, լուծված են: «Մինչև 2018-ի ավարտը նախատեսվում է ներկայացնել ինքնաթիռն Ադրբեջանին և էլի որոշ պատվիրատուների: Ադրբեջանական կողմն, իր հերթին, պետք է լուծի գործարքի ֆինանսավորման հարցերը»,-ասել է նա:

Ընկերության ներկայացուցիչը հավելել է նաև, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը Պակիստանն Ադրբեջանին կփոխացի պաշտոնական Բաքվի պատվիրած 10 Super Mwushshak ոսումնավարժական ինքնաթիռները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---