Shadowmatic խաղը երկար սպասված թարմացումն է ստացել. 30-ից ավելի նոր մակարդակ ունի (վիդեո)

Shadowmatic խաղը երկար սպասված թարմացումն է ստացել. 30-ից ավելի նոր մակարդակ ունի

PanARMENIAN.Net - Հայկական Triada Studio-ի թողարկած ամբողջ աշխարհում հայտնի Shadowmaticխաղը երկար սպասված թարմացումն է ստացել:

Այն արդեն նոր բաժին ունի՝ Other Worlds («Այլ աշխարհներ»), որը բաղկացած է ավելի քան 30 մակարդակից՝ ինտեգրված 3 նորյուրօրինակ թեմատիկ միջավայրում՝ Space («Տիեզերք»), Music («Երաժշտություն») ու Ancient Worlds («Հինավուրց աշխարհներ»): Նոր մակարդակները հասանելի են iOS-ի ու tvOS-ի համար:

«Այս թարմացնամ շնորհիվ դուք կճանապարհորդեք ժամանակի ու տարածության միջով՝ բացահայտելով հնագույն դարերի գաղտնիքները, կհայտնվեք տիեզերքում ու կսուզվեք երաժշտության աշխարհը»,- ասվում է թարմացման նկարագրությունում:

Խաղի նոր բաժինը հասանելի է դառնում մեկանգամյա գնման պարագայում: Վճարումից հետո հասանելի կլինեն հետևյալ հիմնական գործառույթները. նոր մակարդակի քարտեզը, բացառիկ 30մակարդակ, 3 «թաքնված» մակարդակ, 3 նոր միջավայր, ձեռքբերումներ ու երկրորդական առաքելություններ:

Բոլոր մակարդակներն ուղեկցվում են երաժշտական նոր կոմպոզիցիաներով: Երաժշտությունը ևս հասանելի կլինի iTunes-ում:

Shadowmatic խաղը 3D գլուխկոտրուկ է, որն օգնում է զարգացնել երևակայությունն ու ժամանակի հետ կատարելագործել շարժումների կոորդինացիան ու ռեակցիայի արագությունը:2015-ի հունվարին լույս տեսած խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար:

2015-ի հունիսի 8-ին Apple Design Awards ամենամյա մրցույթում խաղը մրցանակ ստացավ՝ Apple-ի կողմից ճանաչվելով «լավագույն նոր խաղ»:Այն նաև ճանաչվեց Google Play-ի 2017 թվականի լավագույն նորարարական խաղերից մեկը:

Խաղն ունի 9 սենյակ և 80-ից ավել մակարդակ (level)՝ ինքնատիպ միջավայրերով: Կարճ ժամանակում խաղը հայտնվել է App Store-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում։ Այն հասանելի է 13 լեզվով։

Shadowmatic-ն արժանացել է ևս 2 մրցանակի DevGAMM Awards-ում, ինչպես նաև ճանաչվել տարվա լավագույն խաղ iPhone-ի համար Չինաստանում, Հնդկաստանում և Ռուսաստանում, «Լավագույն խաղեր iPhone-ի համար» մրցանակակիր դարձել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հոնկոնգում և Թայվանում խաղը հաղթել է «Ամենանորարարական խաղ iPhone-ի համար» անվանակարգում, իսկ Կորեայում ստացել «Լավագույն բեսթսելեր iPhone-ի համար» կոչումը: Հավելվածն արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---