Բերման ենթարկվածները ժամը 17։20-ի դրությամբ 122-ն են

Բերման ենթարկվածները ժամը 17։20-ի դրությամբ  122-ն են

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում շարունակվող ցույցերից ապրիլի 19-ին՝ ժամը 17։20-ի դրությամբ, 122 քաղաքացի է բերման ենթարկվել։

Տվյալները PanARMENIAN.Net ին հայտնեց ոստիկանության մամուլի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 13:30-ի դրությամբ 100 մարդ է բերման ենթարկվել:

Առավոտյան ցուցարարները փորձել են շրջափակել կառավարության երրորդ մասնաշենքը, սակայն ապարդյուն․ ոստիկանները ազատել են ցուցարարներից մուտքը, 20 հոգի բերման է ենթարկվել։Իրավապահները նաև հայտարարել են, որ իրավունք ունեն ընդհուպ մինչև զենք կիրառել պետշենքերի պահպանման համար

Սերժ Սարգյսանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 19-ին երթերով շարժվում են մայրաքաղաքի փողոցներով։ 17։00-ից նրանք Հանրապետության հրապարակի մերձակայքում են․ Սերժ Սարգսյանն անդրանիկ նիստն է անցկացնում վարչապետի պաշտոնում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---