Դավիթ Հարությունյան. Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին

Դավիթ Հարությունյան. Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին առաջին անագամ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած կառավարության նիստից հետո մեկնարկել է ճեպազրույցը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն ասել է, որ ընդդիմության գործողությունները միշտ չէ, որ խաղաղ բնույթ են կրում:

«Այն, որ ոմանք հայտարարում են, որ իրենք ոչ բռնի եղանակով են իրականացնում գործողությունները, սակայն բռնության դիմում են, սա փաստ է: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին, ես չեմ ասում՝ այն ամբոջ ընթացքում խաղաղ չէ», - ասել է Հարությունյանը

Նա նշել է, որ կային բռնության դեպքեր ցուցարարների կողմից, և որ ինքը շատ նորմալ է համարում ոստիկանության գործողությունները: Հարցին, թե կառավարության նիստում անդրադարձել են արդյոք ընդդիմության գործողություններին, Հարությունյանը պատասխանել է, որ անդրադարձել են երկրի զարգացման և իրավիճակի հետ կապված մի շարք կարևոր հարցերի:

«Այնքան, որքան անհրաժետ կլինի, պաշտոնապես տեղեկություն կտրամադրենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---