ՀՅԴ-ն կոչ է արել քաղուժերին նախագահի հովանու ներքո քաղխորհրդակցությունների հարթակ ստեղծել

ՀՅԴ-ն կոչ է արել քաղուժերին նախագահի հովանու ներքո քաղխորհրդակցությունների հարթակ ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է արել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը:

«Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե' Հայաստանի քաղաքացին, թե' երկիրը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՅԴ-ի, անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---