Նախագահ․ Հրավիրում եմ կողմերին երկխոսության ստեղծված վիճակից ելք գտնելու համար

Նախագահ․ Հրավիրում եմ կողմերին երկխոսության ստեղծված վիճակից ելք գտնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել Երևանում 7-րդ օրն անընդմեջ ընթացող՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ ընդդիմության ցույցերի վերաբերյալ մեկնաբանությամբ։

«Անշուշտ, նրանց (բողոքողների՝ խմբ․) ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի։ Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձևավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար», - ասել է նա՝ շեշտելով, որ իրավիճակի միակ լուծումը երկխոսությունն է:

Նախագահն ասել է, որ կիսում է իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները և ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու առաջարկը:

«Մինչև այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն», - եզրափակել է Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---