Փաշինյան․ Փողոցներն արգելափակվելու են բեռնատարներով (Թարմացվող)

Փաշինյան․ Փողոցներն արգելափակվելու են բեռնատարներով (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ի երեկոյան Հանրապետւթյան հրապարակում մեկնարկել է Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմության հերթական հանրահավաքը։

Չնայած անձրևոտ եղանակին, հրապարակը մարդաշատ է։

21:32 Այսօրվա երթը նվիրվում է «Աշոտին» (նկատի ունի՝ Բաղրամյան պողոտայում պայմանական ոստիկանին դիմածների հետ ցուցարարներից մեկի ունեցած մենախոսությունը՝ խմբ․) և վաղվա ցույցի մասնակից-հարազատներ ունեցող բոլոր ոստիկաններին

21։24 «Խոստանում եմ՝ վաղը կմիանամ այն թաղին, որն ամենաառաջինը և ամենաակտիվը կփակի իրենց ճանապարհը»

21։22 Փաշինյանը կոչ է անում ցույցերին միանալ բեռնատարերի վարորդներին, որպեսզի էվակուատոր մեքենաները չկարողանան տարհանել դրանք՝ փողոցները փակելիս։

21։19 Ընդդիմությունն 8։15-ից սկսելու է շրջափակել փողոցները Երևանի տարբեր վարչական շրջաններում՝ չսահմանափակվելով Կենտրոն համայնքով։

21։11 Բեմում 11-ամյա Սարգիս Թոսունյանը կարդում է ռեպը ոստիկանների ու ժողովրդի մասին։

21։03 «Մարդիկ այլևս չեն ուզում ապրել այն Հայաստանում, որը գոյություն ուներ 15 օր առաջ», - ասում է նա

20։49 «Կասկածներ ունեմ, որ շրջադարձային կերպով փոխվել է նաև ոստիկանության վերաբերմունքը», - ասում է պատգամավորը։

20։42 Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է առանձնատունից հրաժարվելու Սերժ Սարգսյանի որոշումը։ Փաշինյանի խոսքերով, երբ իրեն հարցրեցին՝ որը պիտի լինի ապագա կառավարության առաջին որոշումը, նա ասաց, որ դա պիտի լինի այդ առանձնատունը պետականացնելը, քանի որ այն ժողովդրի սեփականությունն է, և այսօր Սարգսյանն ինքը արեց այդ քայլը։ «Սա նշանակում է, որ Սարգսյանն արդեն ինքը զգում է թավշյա հեղափոխության շունչը»։

20:19 Կարճ խոսքով հավաքվածներին դիմում է Ռուբեն Հախվերդյանը․ իր խոսքերով, հարցը միայն անձը չէ, այլ համակարգը։ «Մենք դեմ ենք այս համակարգին՝ ը Կարեն Կարապետյանին, և Սերժ Սարգսյանին, և Արմեն Սարգսյանին, որն այնհատ է որտեղից եկավ»,- մասնավորապես, ասում է նա։

20։08 Հեռախոսով ցուցարարների հետ է կապնվել դերասանուհի Արսինե Խանջյանը։ Ասում է, որ շատ կուզեր լինել ցուցարարների կողքին։ «Խնդրում եմ բոլոր ընդդիմադիրներինն միասնաբար միանալ այս գործողությանը», - ասում է նա։

19։57 Հրապարակում ելույթ է ունեցել Արմեն Մովսիսյանը, որը «Առինջ մոլում» հարկային ստուգումների դեմ պայքարող «Համերաշխություն» ՀԿ նախագահն է ու նշված տոնավաճառի նախկին փոխտնօրենը։

Առավոտյան ընդդիմությունը փորձել է շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, ինչը, սակայն, չի հաջողվել, տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել։ Այնուհետև ընդդիմությունը երթով անցել է քաղաքի փողոցներով՝ անցնելով Խանջյանից Արշակունյաց փողոցով, Իսակովի պողոտայով ու Հանրապետության հրապարակ, որտեղ Սերժ Սարգսյանի նախագահած կառավարության առաջին նիստն էր ընթանում։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 122 քաղաքացի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---