Վարչապետ․ Երբ գործողությունների մեջ տրամաբանություն չկա, դժվար է հասկանալ՝ դեպքերն ինչպես կզարգանան (վիդեո)

Վարչապետ․ Երբ գործողությունների մեջ տրամաբանություն չկա, դժվար է հասկանալ՝ դեպքերն ինչպես կզարգանան

PanARMENIAN.Net - Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է քաղաքական վերջին զարգացումներին և երթերին` ուղղված այդ պաշտոնում իր նշանակման դեմ։ Նա նշել է, որ ցանկացած գործողության մեջ պետք է տրամաբանություն լինի։

«Ո՞րն է տրամաբանությունը: Պրոցեսը, ենթադրենք, տեղի չի ունեցել, իրենք խափանել են: Խափանել են հաջորդ անգամ, էդ պրոցեսը տեղի չի ունեցել, ի՞նչ է լինելու հետո: Իրենք, ի՞նչ է, դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Երբ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա՝ շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մի անգամ մենք արդեն անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են՝ մի անգամ էլ անցնենք... ինչ ասեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները և իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որ խուսափեն նման հանգուցալուծումից:

«Այս պահին, հենց այսօր երթ անողների մեծ մասը հետաքրքրությունից դրդված է գնում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ իրավապահները զուսպ են, և ինքը չէր ուզի, որ բողոք արտահայտելու ձևերի համաչափությունն այնքան խախտվեր, որ ոստիկանությունը ստիպված լիներ ուժ կիրառել։ Ըստ Սարգսյանի, հարկադրանքի դիմելու ոչ մի ցանկություն չկա, բայց «երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ»

Վարչապետի խոսքով նաև, Հայաստանի հասարակության մեջ դժգոհություններն ավելի սուր են, ավելի շատ են, որովհետև կենսամակարդակը դեռ բավարար չէ։ Բայց, ըստ վարչապետի, իշխանություններից դժգոհություններ կան բոլոր հասարակություններում։

«Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով (բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհի) իրենց դժգոհությունն արտահայտելու։ Եվ կարծում եմ՝ դա և՛ իշխանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ»,– նշել է Սարգսյանը։

Վարչապետի խոսքով՝ այլ հարց է, թե որքանով են այդ դժգոհություններն արտահայտելու ձևերը համապատասխանում օրենքին։ Եթե դրանք համապատասխանում են` որևէ խնդիր չկա։ Իշխանությունները նույնիսկ ըմբռնումով են մոտենում այն բանին, որ հանրահավաքներն ու ցույցերը խոչընդոտում են այլ քաղաքացիների իրավունքների իրացմանը։

«Բայց երբ որ մի քանի հարյուր հոգի կամ նույնիսկ մի քանի հազար հոգի անցնում են խաղաղ ցույցով նախատեսված այդ շեմը և սկսում են խանգարել, ուղղակի անհամաչափ ձևով խախտել ուրիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելիս, թե ինչու ես՝ աշխատավոր մարդս, պիտի գործից ուշանամ 2-3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել։ Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են երկրում անկայունություն ստեղծել. սա է խնդիրը»,– նշել է Սարգսյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---