Սարգսյան․ Փաստարկներից մեկը, որ ես վարչապետ եմ, Արցախի հետ է կապված

Սարգսյան․ Փաստարկներից մեկը, որ ես վարչապետ եմ, Արցախի հետ է կապված

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու օգտին փաստարկներից մեկը կապված է Արցախի բանակցային պրոցեսի հետ։ Այս մասին ինքը Սարգսյանը հայտնել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Պրոցեսը պետք է շարունակվի, մենք չենք փոխելու մեր դիրքորոշումը Արցախի հարցում», - նշել է նա՝ պատասխանելով Արամ Աբրահամյանի ակնարկին առ այն, որ խնդրի լուծումըմ, կարծես, թողվում է հաջորդ սերնդին։

Վարչապետը նշել է, որ ադրբեջանական կողմը պիտի ազատվի պատրանքից, թե փոխզիջում նշանակում է միայն հայկական կոզմի զիջումը «Այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել», - նշել է նա։

Փոխզիջումների մասին խոսելիս Սարգսյանը նաև ասել է, որ եթե լիներ ճանապարհ առանց զիջումների ասելու՝ ամբողջը մերն է, և վերջ, միգուցե կարելի էր դրան դրան։ Սակայն այսպիսի ճանապարհ չկա: «Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է: Իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը»: Վարչապետն ավելացրել է, որ մեր ամենօրյա գործը պետք է լինի ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը: «Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետև նրանիցից էլ շատ բան է կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»:, - նշել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---