Սարգսյան․ Գերմանիայում նույն անձը 4-րդ անգամ է կանցլեր ընտրվել

Սարգսյան․ Գերմանիայում նույն անձը 4-րդ անգամ է կանցլեր ընտրվել

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը չի կարծում, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո վարչապետ դառնալը լճացում է առաջացնում երկրում։

«Եվրոպայում կարո՞ղ եք նշել երկրներ, որտեղ որևէ սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում։ Արդյո՞ք համարում եք, որ Գերմանիայում լճացում կա։ Գերմանիայի կանցլերը արդեն 4-րդ անգամ է, եթե չեմ սխալվում, ընտրվում կանցլեր։ Լճացում կա՞ արդյոք»,– ասել է վարչապետը «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում։

Հարցազրույցը վարող Արամ Աբրահամյանի հստակեցնող դիտարկմանը, թե Մերկելը նախկինում նախագահ չէր ու սահմանադրությունը չի փոխել, Սարգսյանն ասել է, որ սահմանադրությունը փոխվել է ոչ թե նախագահի կողմից, այլ հանրաքվեի միջոցով։

Սարգսյանի խոսքերով, սահմանադրական բարեփոխությունները նախաձեռնելիս անձնական նկատառումներ չկային և այն ժամանակ դժվար էր կանխատեսել՝ ով է կանֆնելու երկրի ղեկին։ «Երկու տարի առաջ կամ երեք տարի առաջ շատ դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ կարող է քաղաքական ուժը ստանա քվե, և այդ քաղաքական ուժը ինձ առաջադրի հանրապետության վարչապետ։ Շատ հնարավոր էր, չէ՞, որ այլ քաղաքական ուժ լիներ, և, բնականաբար, այլ մոտեցում կլիներ»,– նշել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---