Արամ Ա-ն գալիս է ՀՀ. Ոստիկանների ու երիտասադարների բախումները ներելի չեն

Արամ Ա-ն գալիս է ՀՀ. Ոստիկանների ու երիտասադարների բախումները ներելի չեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մի քանի ժամով ժամանում է Հայաստան: Նա նույն օրը կվերադառնա Անթիլիաս: Բեյրութի օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ պատասխանելով Cilicia TV-ի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին՝ ներկայացրել է իր մտահոգություններն ու տեսակետները:

«Անհանգիստ ենք նաև մենք ՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, այնպես էլ մեր հայրենի ժողովորդի ցավն ու մտահոգությունը մերն է: Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ: Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ»,-մասնավորապես ասել է կաթողիկոսը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, ժողովրդի իրավունքն է քաղաքակիրթ մոտեցումով իր դժգոհությունն ու սպասումներն արտահայտնել: Նա հիշեցրել է, որ ինքն էլ արտագաղթի, ժողովրդի կենսամակարդակի վերաբերյալ իր դժգոհություններն է արտահայտել ու հարկ եղած դեպքում կշարունակի արտահայտել: «Սա յուրաքանչյուր հայի իրավունքն է ու միաժամանակ պարտավորությունը»,-նշել է նա:

Արամ Ա-ի խոսքով, Երևանի փողոցներում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերը ընդվզումի արտահայտություն են:

«Սակայն ինչ էլ լինեն ընդվզումի ու բողոքի դրդապատճառները, ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա: Ներելի չէ, որ մեր ոստիկանների ու երիտասադարների միջև բախումներ տեղի ունենան: Բոլորն էլ մեր սիրելի զավակներն են: Անհրաժեշտ է, որ խնդիրներն ու մտահոգությունները քննվեն ու լուծման ուղիներ որոնվեն միասնաբար՝ նախագահի հովանավորությամբ ու մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի միասնական ճիգով, փոխադարձ սիրո ու հասկացողության ոգով: Սա է հարցերի լուծման առաջնորդող ճիշտ ուղին: Սա է մեր սպասումը հայրենի իշխանությունից, ինչպես նաև մեր հայրենի ժողովրդի սիրելի զավակներից»,-նշում է նա:

Երևանում 8-րդ օրն անընդմեջ շարունակվում են բողոքի ցույցերն ու երթերը, ցուցարարները փակում են փողոցներն ու փորձում արգելափակել պետական հաստատությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---