Լավրով. Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ

Լավրով. Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հանդիպել իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա, սակայն, դեռ ոչ մի իրական գործողություն գագաթնաժողովի նախապատրաստման համար չի եղել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ երկու երկրների նախագահները հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել էին նման հանդիպման հնարավորության մասին: Հանդիպման առավել հավանական վայրը Վաշինգտոնն է:

«Բայց ես ուղղակի ուշադրություն եմ դարձնում այն բանին, որ Դոնալդ Թրամփն արդեն այս հեռախոսազրույցից հետո մի քանի անգամ և Twitter-ում, և բառացի ասել է, որ հարկավոր է Ռուսաստանի հետ լուծել հարցերը, մենք ցանկանում ենք ՌԴ հետ լավ հարաբերություններ ունենալ, դա ավելի լավ է, քան չունենալ լավ հարաբերություններ և միայն հիմարն է այլ կերպ մտածում: Այս ամենը մենք ևս լսում ենք»,-հայտարարել է նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---