Ոստիկանությունը պատրաստ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը վայրում, որը չի սահմանափակում այլոց իրավունքը

Ոստիկանությունը պատրաստ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը վայրում, որը չի սահմանափակում այլոց իրավունքը

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարել է, որ պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի «հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման»:

Հայտարարության մեջ ասվում, որ ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ:

«Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների մուտքն ու ելքը: Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածք ազատ մուտքն ու ելքը»,-ասվում է հայտարարության մեջ: :

Ոստիկանությունը կոչ է անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը՝ «վերոնշյալ իրավախախտումները կատարելու համար համաչափ իրավական ներգործության միջոցների կիրառումից խուսափելու նպատակով»:

Երևանում 8-րդ օրն անընդմեջ շարունակվում են բողոքի ցույցերն ու երթերը, ցուցարարները փակում են փողոցներն ու փորձում արգելափակել պետական հաստատությունները:Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Ցուցարարները մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ: Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին ևս սպասվում է հանրահավաք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---