ԵԱՀԿ/ԺՄԻԳ․ Ոստիկանությունը պիտի ապահովի ցույցերի անվտանգությունը սադրիչներից

ԵԱՀԿ/ԺՄԻԳ․ Ոստիկանությունը պիտի ապահովի ցույցերի անվտանգությունը սադրիչներից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՄԻԳ (Ժողովրդավարության ու մարդու իրավունքների գործակալության) տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտին կոչ է արել ՀՀ իշխանություններին պաշտպանել և ապահովել երկրում խաղաղ հավաքների իրավունքը։

«Բոլոր մարդիկ ունեն կարծիքը խաղաղ բողոքների միջոցով հայտնելու հիմնարար իրավունք։ Իրավապահ ուժերը պիտի ոչ միայն զերծ մնան խաղաղ հավաքների իրավունքը խոչընդոտելուց, այլ նաև պատասխանատվություն են կրում այդ իրավունքն իրականացնելուն աջակցելու հարցում։ Դա ներառում է սադրիչներից ու հակընդդեմ ցույցերից և ցանկացած խոչընդոտներից ցուցարարների պաշտպանությունը», - նշել է նա։

Գիսլադոտին ընդգծել է իշխանությունների պատրաստակամությունը՝ ընդդիմության հետ երկխոսություն սկսելու հարցում։ Միաժամանակ նա անհանգստությունն է հայտնել ցուցարարների՝ այդ թվում, անչափահասների նկատմամբ ուժի կիրառման, բերման ենթարկելու մասին հաղորդումների վերաբերյալ։

Ցուցերի 8-րդ օրվա կարևորագույն խնդիրներն՝ այստեղ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---