Քյոլնի դատարանը թույլատրել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

Քյոլնի դատարանը թույլատրել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

PanARMENIAN.Net - Քյոլնում կարող են ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը բացվել է մի քանի օր առաջ առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Ապրիլի 19-ին այդպիսի որոշում է կայացրել Քյոլնի վարչական դատարանը, գրում է Deutsche welle-ն:

«Հիշել ցեղասպանության մասին» խմբի ակտիվիստները Քյոլնում ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան են տեղադրել: Հեղինակներն են քանդակագործներ Շտեֆան Կայզերն ու Մաքս Շոլցը: 1,5 մետր բարձրությամբ պողպատե քանդակը տեղադրվել է Հռենոսի ձախ ափին, Գոգենցոլերներին կամրջի մոտ: «Այդ ցավը բոլորինս է»,-գրված է հուշակոթողին հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով:

Հեղինակները փորձել են դատարանում պաշտպանել հուշարձան կանգնեցնելու իրենց իրավունքը: Ըստ դատավորի, հեղինակները չունեն հատուկ հիմունքներով հասարակական կառույցներից օգտվելու թույլտվություն և չեն էլ կարող հավակնել նման թույլտվության: Ըստ դատավորի, հուշարձան կանգնեցնելու իրավունքը չի բխում կարծիքի ազատ արտահայտման իրավունքից, քանի որ այդ իրավունքը չի կանոնակարգում հանրային վայրերում հուշարձանների տեղադրումը:

Նախաձեռնող խումբը կարող է բողոքարկել դատարանի որոշումը Մյունսթերում՝ Գերագույն վարչական դատարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---