20 ապրիլի 2018 - 15:02 AMT
Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 166 մարդ

Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ոստիկանությունում, ժամը 14։00 դրությամբ բաժիններ է բերվել 166 անձ։

Նրանք գտնվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներում:

Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին ևս սպասվում է հանրահավաք: