Լապշին. Ստրասբուրգում խոսելու եմ Ադրբեջանում իրավունքներիս խախտման մասին

Լապշին. Ստրասբուրգում խոսելու եմ Ադրբեջանում իրավունքներիս խախտման մասին

PanARMENIAN.Net - Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մի քանի օրից Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի) նստաշրջաններից մեկի ժամանակ կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման վերաբերյալ: Այս մասին րագրողների հետ զրույցում հայտնել է բլոգերը, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Երևան Էքսպո կենտրոնում բացված InTour Expo և SportWay ցուցահանդեսներին։

«Կխոսեմ այն մասին, թե ինչպես են ինձ 7 ամիս պահել մեկուսարանում, որը մարդու իրավունքների խախտում է, ինչպես են ինձ կտրել արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից և ծաղրել: Վերջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, երբ մորս ծննդյան օրն էր, ծեծել են, կոտրել են ատամներս, կողոսկրս, իսկ երբ անգիտակից վիճակում էի, կոկորդիս պարան էին գցել, որով ուզում էին ներկայացնել՝ իբր կախվել եմ»,- պատմել է Լապշինը, հայտնում է Panorama.am-ը:

Լապշինի խոսքով՝ Ադրբեջանում հասկանում էր, որ գտնվում է տոտալիտար երկրում, որտեղ իրեն ցանկանում են օգտագործել ներքին խնդիրներ լուծելու համար. «Նրանք ցանկանում էին անկիրթ բնակչությանը ցույց տալ, թե Իլհամ Ալիևն ուժեղ առաջնորդ է, կարող է իրեն թույլ տալ չհարգել Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպական միության կարծիքը»:

Նա նշել է, որ Ադրբեջանի անօրինությունների գործողությունների վերաբերյալ հայցն արդեն մեկուկես ամիս է ՄԻԵԴ-ում է, քննության գործընթացը կարող է տևել 1-2 տարի։

«Մենք նրանց մեղադրում ենք Բաքվի բանտում իմ հանդեպ սպանության փորձի, իմ իրավունքների, արտահանձման իրավունքի խախտման, ինչպես նար ազատությունից ինձ անօրինաբար զրկելու հարցերով։ Ադրբեջանցիները ֆինանսական ու մարդկային ռեսուրս են ծախսում ու ամենօրյա ռեժիմով մոնիտորինգ իրականացնում իմ հետ կատարվող ամեն ինչ: Վստահ եմ, որ նրանք մոնիտորինգ են անելու այն ամենն, ինչ այստեղ կասեմ՝ ծախսելով ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ: Ինչքան շատ ռեսուրս վատնեն իմ դեմ պայքարում, այնքան ավելի քիչ զենք կգնեն»,- ասել է բլոգերը։

Լապշինը հավելել է, որ այս անգամ չի հասցնի այցելել Արցախ, քանի որ երեք օրից պիտի մեկնի Ստրասբուրգ:

Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է InTour Expo և SportWay ցուցահանդեսներին ընթացքում ներկայացնելու Հայաստան ու այլ երկրներ ճամփորդությունների մասին։

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել էին Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---