Հայոց կաթողիկոսները ողջունել են ՀՀ նախագահի երկխոսության հրավերը

Հայոց կաթողիկոսները ողջունել են ՀՀ նախագահի երկխոսության հրավերը

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Ամենայն Հայոց կաթողիկոսին Գարեգին Բ-ին և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին:

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և նվիրել Բարձր Բերդի ավետարանի կրկնօրինակը: Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը նաև ասել է, թե ՝ «քաջածանոթ լինելով Ձեր անձին և երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»:

Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո հայրապետը անդրադարձել են վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, և երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի և առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ:

Հայոց hայրապետները ողջունել են Հանրապետության նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---