Փաշինյան. Սա «թավշյա» հեղափոխություն է, որը հաղթելու է շատ շուտով (Թարմացվող)

Փաշինյան. Սա «թավշյա» հեղափոխություն է, որը հաղթելու է շատ շուտով (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ:

Ժամը 19:00-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը Հանարապետության հրապարակում:

22:35 Փաշինյանն ասաց, որ գործողություններն ապրիլի 21-ին սկսվում են 11:00-ից: Այժմ ցուցարարները քայլերթ են իրականացնում:

22:32 Հարթակում է դերասանուհի Լալա Մնացականյանը:

«Երեսուն տարի առաջ մենք սկսեցինք մեր պայքարը, երեսուն տարի շարունակեցինք, այսօր նորից սկսել ենք պայքարը, բայց նայելով երիտասարդներին, ես հասականում եմ, որ մենք մեր կյանքը իզուր չենք ապրել», - ասում է դերասանուհին:

Հնչեց Արցախյան շարժման խորհրդանիշը համարվող շեփորի կանչը:

21:55 Ըստ Փաշինյանի, կարևորագույն շեշտադրումներից է ընդդիմության գործողությունների խաղաղ հանգուցալուծումը:

«Ներհայաստանյան թշնամանքի դարաշրջանն ավարտված է այլևս: Նոր Նորքում թաղապետի աշխատակազմի շենքից դուրս են եկել և հարձակվել բողոքի ակցիա իրականցնողների վրա: Ես քեզ զգուշացնում եմ, Տարոն, (նկատի ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ) այնպես կանենք՝ տնից չես կարողանա դուրս գալ, հավաքի թափթփուկներիդ», - ասում է Փաշինյանը:

21:43 Փաշինյանն ասում է՝ պատրաստ են երկխոսության, պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները և դրա որոշ պայմաններ: Նա ներկայացրել է, թե ինչպես են պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները:

«Կետ առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, կետ երկրորդ՝ ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, կետ երրորդ՝ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, կետ չորրորդ՝ ՀՀ-ի օրենքով վարչապետ նշանակվելուց հետք 20-օրյա ժամկետում ԱԺ-ն հավանություն է տալիս գործադիրի ծրագրին կամ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չպետք է դրվեն: Կարծում եմ, բոլորդ կհամաձայնվեք, որ մենք վենդետաներ և վրեժխնդրություն չենք ուզում։ Եթե Սերժ Սարգսյանն օր առաջ բացի իր աչքերը և հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու ՀՀ-ին», -ասում է Նիկոլ Փաշինյանը:

21:09 Հարթակում Նիկոլ Փաշինյանն է:

«Այլևս ամբողջ աշխարհն է տեսնում, որ սա թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է, որը հաղթելու է շատ շուտով: Արդեն քանի օր է իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին և ձևակերպում են այնպես, թե իշխանությունները պատրաստ են երկխոսել: Այսօրվա մեր ակցիաները, որոնց միանլու կոչ էինք արել, կրել են զանգվածային բնույթ», -ասում է Փաշինյանը:

20:20 Հարթակում ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանն է: Նա ասում է, որ այսօր ցուցարաների ինքնակազմակերպման մակարդակը շատ բարձր է եղել: Նրա խոսքով, շարժումն ընդլայնվել է նաև Սփյուռքում:

Հարությունյանն առաջարկում է կաթվածահար անել ոստիկանության տեղեկատվական համակարգը:

«Ինչպես՝ շատ իրավական մեխանիզմով. ուրեմն, դպրոցներում, բուհերում արգելափակելը սահմանադրորեն նշանակում է պատանդ վերցել, և ես ձեզ առաջարկում եմ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, այն ժամանակ, երբ չեք կարողանա դուրս գալ՝ զանգեք 1-02 և ասեք՝ մեզ պատանդ են վերցրել: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ տասնյակ զանգերից հետո բոլոր դռեները բացվելու են», - ասում է Հարությունյանը:

20:14 Հարթակում դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն է, նա ասում է՝ ընդդիմության գործողությունները սերիալ չեն, որ հեռուստացույցի առջև դիտենք, եկեք-միացեք: Նա կոչ արեց շոուբիզնես ներկայցուցիչներին նույնպես միանալ:

20:08 Այժմ ՔՊ-ի անդամ Տիգրան Ավինյանն ընթերցում ՀՀ մի շարք բուհերի ավելի քան 100 դասախոսի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ընդդիմության գործողություններին մասնակցելով ուսանողները չեն խախտում որևէ օրենքը, ընդհակառակը նրանք իրացնում են իրենց սահմանադրական իրավունքները:

«Համոզված ենք, որ ուսանողների և աշակերտների գորողությունները միայն խրախուսանքի են արժանի, այդ թվում՝ ուսուցիչների և դասախոսմների կողմից, հետևաբար կոչ ենք անում բռնություն չգործադրել նրանց նկատմամ»:

19:45 Պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքով՝ տեղեկություն ունեն, որ ՀՀ բուհերում տասնյակ հազարավոր ուսանողներ այսօր դասերին չեն մասնակցել. «Վախը հաղթահարված է ու կա հաստատ հավատ հաղթանակի նկատմամբ», - մեջբերում է Ավինյանը:

19:15 Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի ընդդիմության հանրահավաքը: Քաղաքի տարբեր հատվածներից ցուցարաների հոսք է սկսվել դեպի հրապարակ:

18:41 Ցուցարարները որոշեցին Մաշտոցի պողոտայով շարունակել քայլերթը: Ոստիկաններն այդպես էլ չկարողացան արգելաբացել Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկը:

18:18 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net -ին հայտնեցին, որ Ժամը 18:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 233-ի:

18:26 Ամիրյան փողոցում ոստիկանությունն ուժեր է կենտրոնացանում: Կարմիր բերետավորները փորձում են բացել ցուցարարների և մեքենաների կողմից արգելափակված փողոցը:

17:58 Այս պահին շարունակում է լարված մնալ իրավիճակը Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկում: Ոստիկանը փորձում են ազատել այն ցուցարարներից և բերման են ենթարկում:

17:49 Ժամը 17:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 217-ի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---