Կարապետյանն ասում է՝ իշխանությունից ոմանք իրականությունից կտրված են, բոլորին երկխոսություն է պետք (վիդեո)

Կարապետյանն ասում է՝ իշխանությունից ոմանք իրականությունից կտրված են, բոլորին երկխոսություն է պետք

PanARMENIAN.Net - Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին ու երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում։

Այս մասին ինքը Կարապետյանն ասել է «Արմենիա» Հ/Ը-ին հարցազրույցում։ Նա ընգծել է, որ ընդունում է, որ «իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «гонор»-ով (մեծամտությամբ՝ -խմբ․) են հանդես գալիս»։

«Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը», - ասել է նա։

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս պետք է հատվեն առաջարկները, եթե իշխանությունն առաջարկում է որոշակի երկխոսություն, իսկ հանրահավաքի մասնակիցները «թավշյա հեղափոխության» կողմնակից են, Կարապետյանն ասել է, որ ժողովուրդը սթափ մտածելու է և հասկանա, որ ներկա վիճակը հեռանկարային չէ։

«Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների», - նշել է Կարապետյանը:

Նա շեշտել է նաև, որ հենց հիմա իրավիճակից դուրս գալու շուրջ երկխոսություն սկսելու որևէ խոչընդոտ չի տեսնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---