21 ապրիլի 2018 - 10:57 AMT
Գեղարքունիքում ձյուն է գալիս, Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է

Ապրիլի 21-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզում տեղումներ են ձյան տեսքով, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածի ու Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար :