Վաչե Գաբրիելյանն ԱՄՆ-ում է. Գնահատել են խաղաղ ցույցերի մասով ՀՀ կառավարության դիրքորոշումը

Վաչե Գաբրիելյանն ԱՄՆ-ում է. Գնահատել են խաղաղ ցույցերի մասով ՀՀ կառավարության դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Հայաստանը կոնստրուկտիվ երկխոսության մեջ է ԱՄՆ-ի գործընկերների հետ և համագործակցության հեռանկարներն ակնհայտ են: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը Վաշինգտոնում հանդիպել է Պետքարտուղարության, Գանձապետարանի, Կոնգրեսի, ինչպես նաև՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

«Անդրադարձ լինում է Հայաստանի տնտեսական հեռանկարներին, քաղաքական իրավիճակին, ես ներկայացնում եմ, որ մեզ մոտ հաջողությամբ իրականացվում է անցումը խորհրդարանական համակարգի», - նշել է ՀՀ փոխվարչապետը հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Վաչե Գաբրիելյանի խոսքով, հանդիպումների ընթացքում բոլոր կողմերը բարձր են գնահատել Հայաստանում տեղի ունեցող ցույցերի խաղաղ բնույթը.«Կողմերը շեշտում են, որ պետք է լինի խաղաղ բնույթ և որևէ կողմից պետք չէ լինի իրավունքների սահմանափակում, ինչպես նաև՝ բռնի ուժի իրագործում, և նշում են, որ Հայաստանի կառավարությունը և մասնավորապես ոստիկանությունը, շատ արհեստավարժ է մոտենում այդ հարցերին»:

Վաչե Գաբրիելյանի զրուցակիցների կողմից գնահատվել է մասնավորապես կառավարության զուսպ արձագանքը ցույցերին, նշում է փոխվարչապետը.«Գնահատականի է արժանացել խաղաղ ցույցերի վերաբերյալ Հայաստանի կառավարության դիրքորոշումը և այն գործողությունները, որոնք կիրառում է կառավարությունը զսպվածության տեսակետից, միևնույն ժամանակ, շատ լավ ընկալում են, որ եթե կա իրավունքների խախտում, մասնավորապես, այլ կողմի իրավունքի խախտում, փողոցների փակում, մուտքերի փակում, դրանք ենթակա են օրենսդրական խախտումների տեսակետից հետևանքների»:

Վաշինգտոնում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ Հայաստանի փոխվարչապետը քննարկել է նաև գործընկերության ընդլայնման հեռանկարները.«Գործընկերության նոր ռազմավարության մեջ առաջին հերթին շեշտը դրվում է տնտեսական զարգացման հնարավորությունների, արտահանման խթանման և աշխատատեղերի ստեղծման տրամաբանության վրա»:

«Ամերիկայի Ձայնի» այն հարցին, թե երբ է Հայաստանի բնակչությունն ուղղակի զգալու երկրում գրանցված տնտեսական աճի դրական հետևանքները, փոխվարչապետը նշել է, որ թեև թռիչքային աճ, որն անմիջապես զգալի կլիներ, չի նախատեսվում, սակայն, ներկա զարգացման տեմպերը նույնպես ունենում են ազդեցություն. «Հարցը, որ դուք տալիս եք, անմիջական պատասխան չունի, այսինքն՝ ե՞րբ կլինի, որ զգան: Մարդիկ զգում են՝ փոքր կտրվածքով, բայց՝ անընդհատ»:

Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է շարունակել աշխատանքները «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայից» աջակցություն ստանալու ուղղությամբ, այդ թվում և՝ արմատական քայլեր կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---