Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին. Կոչ եմ անում քաղաքական երկխոսության՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով

Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին. Կոչ եմ անում քաղաքական երկխոսության՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ քաղաքական երկխոսության կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով:

Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը»:

Նշվում է նաև, որ յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա:

«Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ: Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»,-ասվում է հայտարարության մեջ։

«Երբ որ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա՝ շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մի անգամ մենք արդեն անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են՝ մի անգամ էլ անցնենք... ինչ ասեմ։ Հայց իշխանություննենը և իրավապահները ևս ունեն այդ փորձը և ամեն ինչ անելու են, որպեսզի խուսափենք»,-ավելի վաղ ասել էր Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստատեսության եթերում :

ԱԺ-ում ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը կոչ էր արել ՆԵԼՔ-ի պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին բերել ԱԺ էր. «Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում ու օրենքի երկիր Հայաստանում, անհրաժեշտ է, որ ՀՀ-ում հանգած հրաբուխները չարթնանան: Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- ասել էր նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---