Փաշինյանը՝ Սարգսյանի կոչի մասին. Ես էլ եմ կարծում՝ կարող են լինել անդառնալի կորուստներ

Փաշինյանը՝ Սարգսյանի կոչի մասին. Ես էլ եմ կարծում՝ կարող են լինել անդառնալի կորուստներ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ քաղաքական երկխոսության կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով:

Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նրա կոչին, ասել է, որ ինքն էլ է կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ:

«Դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման հարցը: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում»,- ասել է Փաշինյանը:

Հարցին, թե վերջնագիր չէ արդյոք սա, նա ասել է, որ դա բխում է ստեղծված իրավիճակի սթափ գնահատումից:

«Ես ինքնուրույն որոշումներ չեմ կարող կայացնել, որոշումները կայացնում է ժողովորդը: Երեկ, երբ նրանք լսեցին իշխող կլուսակցության ներկայացուցիչների երկխոսության առաջակի մասին վանկարկեցին «ուշ է, ուշ է»», -ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Մարտի 1-ը չի կարող կրկնվել:

«Մի՞թե չի երևում, որ չկա որևէ եզր նախկինում տեղի ունեցած իրադարձությունների հետ, մի պարզ բան՝ այդ բոլոր ձեր (լրագրողների-խմբ.) ասած իրավիճակներում կային նախագահների թեկնածուներ, որոնց հանրության մի մասը սիրում էր, մի մասը՝ ոչ, իսկ այստեղ ամեն մարդ պայքարում է իր ընտանիքի արժանապատվության համար», - ասել է Փաշինյանը՝ կոչ անելով ԱԱԾ-ի պետին, ՀՀ ոստիկանապետին գնալ և զեկուցել ՀՀ-ում ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ քաղաքական երկխոսության կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով:

Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---