«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Սարգսյանին կոչ են անում հրաժարվել վարչապետի պաշտոնից21 ապրիլի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամի՝ աշխարհի լավագույն համալսարանների կրթաթոշակառուները, բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, որտեղ կոչ են անում կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից: Այս մասին հայտնում է CivilNet-ը: Նամակում նշվում է, որ «իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է»: Նամակը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին»։ «Մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ փողոց դուրս եկած երիտասարդները, կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել, և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է: Այսօր մենք անհանգստացած և մտահոգ ենք, քանի որ ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից: Հաշվի առնելով վերոգրյալը` կոչ ենք անում չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում:»,- նշվում է նամակի մեջ: Նամակում, հիմնադրամի կրթաթոշակառուները համակրանքն են հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում են ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկածների նկատմամբ: «Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար», - նշված է նամակում: Այն ստորագրել է «Լույս» հիմնադրամի 61 կրթաթոշակառու․ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |