Ֆարմանյան. Փաշինյանը պարտավոր է դատել սառնասրտորեն, քանի դեռ անդառնալի կորուստներ չունենք

Ֆարմանյան. Փաշինյանը պարտավոր է դատել սառնասրտորեն, քանի դեռ անդառնալի կորուստներ չունենք

PanARMENIAN.Net - Երևանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Գրառման մեջ ասվում է, որ քաղաքական հարթակում ռացիոնալ ու ազնիվ քննարկումներն ու լուծումները մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից այլընտրանք չունեն, ինչի մասին եղել են հայտարարություններ։

«Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դատել սառնասրտորեն, չկտրվել իրականությունից, իրեն դուրս դնել քաղաքական նշմարվող փակուղուց և առաջնորդվել բացառապես պետականության հարատև շահերով։

Նիկոլ, դու պարտավոր ես հասկանալ դա, դու պարտավոր ես հասկանալ դա, քանի դեռ անթուլատրելիի սահմանը վերջնականապես հատված չէ։ Քաղաքական-պետական այրի վեհությունը, իրական տրամաչափը մի քանի քայլ առաջ տեսնելն է։ Տե՛ս այն, առանձնացիր ինքդ քեզ հետ ու տե՛ս այն, քանի դեռ անդառնալի կորուստներ չունենք, քանի դեռ Հայաստանը հաղթելու հնարավորություն ունի»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---