Ցուցարարները փակել են Բագրատաշենի անցակետը (վիդեո)

Ցուցարարները փակել են Բագրատաշենի անցակետը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ցուցարաները փակել են դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը: Հարակից շրջանների բնակիչները միացել են համայաստանյան բողոքի ակցիաներին:

Բողոքի ակցիաներին միացել են Հայաստանի այլ բնակավայրեր ևս: Այսսօր՝ ապրիլի 21-ի վաղ առավոտից բողոքի ակցիա է մեկնարկել նաև Էջմիածին քաղաքում:

Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել են Մյասնիկյան պողոտա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---