Վարչապետ. ՀՀ անվտանգ զարգացման ու ԼՂ խնդրի լուծումից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ

Վարչապետ. ՀՀ անվտանգ զարգացման ու ԼՂ խնդրի լուծումից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ

PanARMENIAN.Net - Վարչապետ Սերժ Սարգսյանն արձագանքել է «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին՝ ուղղված իրեն, նշելով, որ անհրաժեշտ է համարում, որ հենց իրենից լսեն մտահոգությունների հակիրճ արձագանքը:

«Լույս»-ականները Սարգսյանին կոչ էին արել կատարել խոստումն ու հրաժարվել վարչապետի պաշտոնից:

«Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:

Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

(...) Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին»,- նշել է վարչապետը։

Հայաստանում արդեն 9-րդ օրն է քաղաքացիները ԵԼՔ-ից պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի երթեր, ցույցեր ու հանրահավաքներ են անցկացնում՝ արտահայտվելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Նրանք պահանջում են նորանշանակ վարչապետի հրաժարականը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---