ՀՔԾ-ն ձերբակալել է ակտիվիստ Արմեն Գրիգորյանին

ՀՔԾ-ն ձերբակալել է ակտիվիստ Արմեն Գրիգորյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին։

ՀՔԾ հայտարարության մեջ ասվում է, որ նա ձերբակալվել է զանգվածային անկարգությունների եւ անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով։

Ըստ հաղորդագրության, ցույցերի ընթացքում, մասնավորապես, ապրիլի 16-ին Գրիգորյանը հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` փորձելով ապօրինի ներխուժել այնտեղ: «Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել եւ փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ»:

Ա. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---