Ոստիկանություն․ Ընդունված է հավաքի դադարեցման որոշում

Ոստիկանություն․ Ընդունված է հավաքի դադարեցման որոշում

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների հավաքը դադարեցնելու որոշման մասին։

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ «Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու և ժամանակացույցի վերաբերյալ, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին»:

Հավաքին զուգահեռ ոստիկանությունն Արցախի պողոտայում գործողություն է սկսել՝ տանելով Նիկոլ Փաշինյանին։

Ոստիկաններն այս պահին ցրում են ցույցը՝ մարդկանց բերման ենթարկելով։ Ցույցի վայրից տարել են պատգամավորներ Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---