Կարապետյան․ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ

Կարապետյան․ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները հուսով էին, որ վարչապետ Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, սակայն Փաշինյանը եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու, հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։

«Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող։ Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը»,-հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Փաշինյանի ու Սարգսյանի բանակցությունների տապալումից հետո ոստիկանությունը հայտարարել է ցույցերը դադարեցնելու որոշման մասին և տարել է պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին և տասնյակ այլ քաղաքացիների։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---