Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը հեռացվել են հավաքի վայրից

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը հեռացվել են հավաքի վայրից

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների հավաքը դադարեցնելու որոշման մասին։

Էրեբունի համայնքում՝ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում հավաքի վայրից հարկադրաբար հեռացվել ենԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

Սերժ Սարգսյանր և Նիկոլ Փաշինյանի տապալված բանակցություններից հետո ցուրարացները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Էրեբունի, որտեղ ոստիկանական պատը փակել է ճանապարհը և թույլ չի տվել երթի մասնակիցներին շարժվել առաջ։ Ոստիկանականությունը հատուկ միջոցներ է կիրառել:

Ոստիկանությունն իր հայտարարությունում ասել է, թե «Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների»․․․ Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---