ՄԻՊ-ը ոստիկանությունից բացառիկ զսպվածություն է ակնկալում ստեղծված իրավիճակում22 ապրիլի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որ գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների: Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և այդպիսի հասարակության հիմնաքարերից է։ Այն հիմնարար արժեք է։ Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը էական նշանակություն ունի հանդուրժող և բազմախոհ հասարակություն ստեղծելու համար, որտեղ տարբեր հայացքներ ու մտադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբերը կարող են խաղաղ գոյակցել։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք»: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը ոստիկանությունից ու այլ իրավասու պետական մարմիններից խստորեն պահանջում է նկատի ունենալ, որ կանխավարկածը միշտ պետք է լինի հավաքների ազատության իրավունքի իրականացման օգտին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է գործել բացառիկ զսպվածությամբ, ապահովել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը: Մյուս կողմից, հավաքի մասնակիցներին կոչ է արվում պահպանել հավաքների բացառիկ խաղաղ բնույթը և օրենքով նախատեսված այլ պահանջները: Միայն խաղաղ բնույթի, օրենքին համապատասխան իրականացվող հավաքներն են պաշտպանված այս իրավունքով։ «Հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն այնպիսի միջոցների կիրառումով, որոնք սահմանված են օրենքով, հետապնդում են իրավաչափ նպատակ և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ հավաքների ազատության իրավունքի իրացումը ենթադրում է, որ հավաքի ընթացքում պետք է գործել այլոց հիմնական իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե փողոց կամ կամուրջ փակելն այդ գործողության միակ նպատակն է, ապա դա կարող է հիմք լինել սահմանափակելու հավաքը, սակայն բացառապես ելնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքներից: Ընդ որում, կարող է կապ չունենալ նույնիսկ այն, թե կոնկրետ իրավիճակում արդյոք բռնության ակտ առկա է, թե ոչ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է արտակարգ՝ շուրջօրյա ռեժիմով: Թեժ գծի 116 հեռախոսահամարին բոլոր զանգերը կարող են նույնպես ներկայացվել շուրջօրյա»,-ասվում է հայտարարության մեջ: Ապրիլի 22-ի առավոտյան չսկսված ավարտվեցին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը հեռացել։ Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել բաժին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |