Ոստիկանը խոչընդոտել է «Ազատության» լրագրողի աշխատանքը՝ նետելով տեսախցիկը

Ոստիկանը խոչընդոտել է «Ազատության» լրագրողի աշխատանքը՝ նետելով տեսախցիկը

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում ոստիկանը խոչընդոտել է իրադարձությունները լուսաբանող լրագրողի աշխատանքը՝ շպրտելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը և թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել:

Ոստիկանը սև դիմակով էր, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Անդրադառնալով միջադեպին՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է. «Շատ վատ արեց, ցույց տվեք` մենք իրեն կպատժենք։ Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, Դուք այնպիսի հատվածում եղեք, որ Ձեր կամե8աները չվնասվեն»։

Ապրիլի 22-ի առավոտյան չսկսված ավարտվեցին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը հեռացել։

Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմանը հաջորդած դեպի Էրեբունի թաղամաս երթին հաջորդել է Փաշինյանի ու իր կուսակից պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի բերման ենթարկումն ու ձերբակալությունը։ Երթերը, սակայն, չեն դադարում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---