Մարուքյանը կոչ է արել Փաշինյանին և Սարգսյանին ևս մեկ տարբերակ գտնել՝ խոսելու և քննարկելու

Մարուքյանը կոչ է արել Փաշինյանին և Սարգսյանին ևս մեկ տարբերակ գտնել՝ խոսելու և քննարկելու

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հետևում էր Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «պատմական հանդիպմանը»: Նա Ստրասբուրգ է ուղևորվում և ուղիղ եթեր է դուրս եկել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից:

Նա ասել է, որ լուրջ ձեռքբերում է համարում ապրիլի 22-ի առավոտյան տեղի ունեցած հանդիպումը և խնդրանքով է դիմել Նիկոլ Փաշինյանին և Սերժ Սարգսյանին:

«Մեկ ժամ հանգստացեք, կրկին տարբերակներ մտածեք և նորից հանդիպեք, քննարկեք, շատ կարևոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարոն Սարգսյան, պարոն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, ևս մեկ անգամ տարբերակ գտեք, խոսեք և քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետևանքներից»,- ասել է նա (Մարուքյանի հայտարարությունն արվել է մինչև գլխավոր դատախազության կողմից Փաշինյանի, Միքայելյանի ու Միրզոյանի ձերբակալման մասին լուրի տարածելը՝ խմբ)։

Նա հավելել է, որ շատ վատ է լինելու իրավիճակը, եթե կրկին չհանդիպեն:

«Այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել, միշտ հիշե՛ք, որ կա երրորդ ճանապարհ, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները մեկ նիշ իջեցվի և խոսեք»,- ասել է նա:

Մարուքյանը նշել է, թե, ակնհայտ է, որ Ստրասբուրգում Հայաստանի թեման թիվ մեկն է լինելու:

Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---