ՀՀ նախագահ. Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը

ՀՀ նախագահ. Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ մասն հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման և լարվածության թուլացման », հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահը հորդորում է այնուամենայնիվ, հրաժարվել ապակառուցողական կեցվածքից և պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, և շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել։

«Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն։ Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,-ասվում է նախագահի կոչում:

Ավելի վաղ,ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---