Փաշինյանի համակիրներ․ Պատգամավորը Սևանի ոստիկանությունում է

Փաշինյանի համակիրներ․ Պատգամավորը Սևանի ոստիկանությունում է

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը գտնվում է ոստիկանության Սևանի բաժանմունքում։

Այս մասին են հայտնել Փաշինյանի համակիրները պատգամավորի ֆեյսբուքյան էջի միջոցով (ինքը Փաշինյանը՝ ձերբակալված լինելով, համացանց մտնել չի կարող, սակայն էջը վարում են ընդդիմության ցույցերը համակարգող անձինք)։

Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։

Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---