Փակ է Երևան-Սևան մայրուղին (Թարմացվող)

Փակ է Երևան-Սևան մայրուղին (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի Երևանի փողոցներում մեկնարկել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Վաղ առավոտից դասադուլ են իրականացնում Երևանի Մ. Հերացու անվան բշժկական համալսարանի ուսանողներտ: Դասադուլ են իրականացնում նաև Երևանի պետական համալսարանի,Բրյուսովի ուսանողները:

13:04 Գեղարքունիքի մարզից բազմաթիվ ցուցարարներ փակել են Երևան-Սևան մայրուղին: Սևանի քաղաքպետը հորդորում էր բնակիչներին բացել մայրուղին:

11:37 Ուսանողները քայլերթով հասել են Գրիգոր Լուսավորիչ փողոց:

10:35 Մի խումբ քաղաքացիներ արգելափակել են Սայաթ-Նավո-Նալբանդյան խաչմերուկը: Նրանց էին միացել նաև մոտակայքում գտնվող բշժկական կենտրոններից մեկի աշխատակիցները:

10:28 Դասադուլին են միացել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:

10:21 Բաղրամյան պողոտայում դասադուլ են իրականացնում դպրոցականները: Ոստիկանների հետ տևական բանակցություններից հետո նրանք քայլերթ են սկսել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---