Հարությունյանը` պատգամավորներին ձերբակալելու մասին. Ոստիկանության պահանջին չենթարկվելը հանցագործություն է

Հարությունյանը` պատգամավորներին ձերբակալելու մասին. Ոստիկանության պահանջին չենթարկվելը հանցագործություն է

PanARMENIAN.Net - Բոլոր հավաքները կանոնակարգվում են օրենսդրությամբ, կան դեպքեր, երբ անգամ խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Դա այն դեպքերն են, երբ անհամաչափ սահմանափակվում են այլոց սահմանադրական իրավունքները կամ շահերը: Երեկ ոստիկանությունը նման որոշում էր կայացրել, ու ցանկացած կոչ՝ չենթարկվելու ոստիկանության պահանջին, առաջացնում է քրեական պատասխանատվություն», - ասել է Հարությունյանը:

Ըստ նրա, այդ մոտեցումը կա բազմաթիվ այլ երկրներում: Հարությունյանը նաև ողջունել է շարժման կազմակերպիչների՝ ակցիաները խաղաղ, առանց զենքի անցկացնելուկոչը ցուցարարներին:

«Պագտամավորն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից: Նրան հնարավոր չէ ազատությունից զրկել բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվում է հանցագործության պահին կամ դրանից անմիջապես հետո», -ասել է Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը: Նա հավելել է, որ իրեն տեղեկացրել են՝ պատգամավորի փաստաբանը ներգրավված է արդեն:

«Երեկ ոստիկանության կողմից ցույցը դադարեցնելու որոշում էր կայացվել, ինչի մասին կազմակերպիչները տեղեկացվել էին: Չդադարեցնելու ցույցն ու չենթարկվելու ոստիկանության պահանջին համարվում է ՀՀ-ում հանցագործություն: Եվ դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ հենց դա է եղել այն հիմքը, ինչի հետևանքով ձերբակալվեցին պատգամավորները», - ասել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---