Կարապետյան․ Կդիմեմ դատախազին՝ պատգամավորների ձերբակալման միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու համար

Կարապետյան․ Կդիմեմ դատախազին՝ պատգամավորների ձերբակալման միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու համար

PanARMENIAN.Net - Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դիմելու է գլխավոր դատախազին՝ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի ու Արարատ Միրզոյանի ձերբակալման միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու համար։

Դրա հետևանքով պատգամավորներն ազատ են արձակվելու։

Կարապետյանը հայտնել է նաև, որ հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծված իրավիճակի լուծումը գտնելու համար։

Հայաստանում 11-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։

Դրան հետևած ցույցի ընթացքում պատգամավորներ Փաշինյանը, Միքայելյանը, Միրզոյանը ձերբակալվել են։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---