ՌԴ տուրօպերատորներ. ՌԴ-ից այցերը ՀՀ չեն չեղարկվում, բայց տուրփաթեթների վաճառքը զգալի նվազել է

ՌԴ տուրօպերատորներ. ՌԴ-ից այցերը ՀՀ չեն չեղարկվում, բայց տուրփաթեթների վաճառքը զգալի նվազել է

PanARMENIAN.Net - ՌԴ զբոսաշրջիկները չեն չեղարկում արդեն գնված տուրփաթեթները դեպի Հայաստան այնտեղ շարունակվող բողոքի ցույցերի պատճառով, սակայն վաճառքը զգալիորեն նվազել է: Այդ մասին ապրիլի 23-ին հայտնել է ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիան:

«Երևանում բողոքի ցույցերի պատճառով զբոսաշրջային տուրերի չեղարկման ոչ մի դեպք չի եղել: Հիմնական խմբակային տուրերն ամրագրված են մայիսյան տոների համար, ուստի, զբոսաշրջիկները չեն շտապում չեղարկել ուղևորությունները՝ հուսալով, որ մինչ այդ իրավիճակը կշտկվի: Տուրօպերատորները հայտեր չեն ստացել տուրերը վաղաժամ դադարեցնելու մասին»,-ասել են ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիայում, գրում է «Ինտերֆաքս-Տուրիզմը»:

Ասոցիացիայում նշել են, որ տուրօպերատորներն այնպես են կառուցում ծրագրերը, որ էքսկուրսիոն երթուղիները չանցնեն բողոքի ակցիաների վայրով:

«Միևնույն ժամանակ, տուրերի վաճառքները դեպի Հայաստան նվազել են: Եթե նախկինում տուրօպերատորները շաբաթական տասնյակ հայտեր էին ստանում, ապա անցած շաբաթ որոշ դեպքերում վաճառքը լիովին դադարեցվել է»,-ասել են գործակալությունում:

2017-ին, ըստ Ռոսստատի, ՀՀ է այցելել 368.000 ՌԴ քաղաքացի, ինչը 27,8%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---