Մխիթարյան․ Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով

Մխիթարյան․ Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու լոնդոնյան «Արսենալի» կիասպաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում ընդդիմության բողոքի ակցիաներին: Նա կոչ է արելխնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով:

«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ», - գրել է հայ ֆուտբոլիստը:

Ապրիլի 23-ի Երևանի փողոցներում մեկնարկել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Վաղ առավոտից դասադուլ են իրականացնում Երևանի Մ. Հերացու անվան բշժկական համալսարանի ուսանողներտ: Դասադուլ են իրականացնում նաև Երևանի պետական համալսարանի,Բրյուսովի ուսանողները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---