ՌԴ ԱԳՆ խոսնակ․ Հայ ազգը մեծ ազգ է

ՌԴ ԱԳՆ խոսնակ․ Հայ ազգը մեծ ազգ է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ցույցերն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։

«Ազգը, որը նույնիսկ պատմության ամենաբարդ պահերին՝ անտեսելով ծայրահեղ տարաձայութնունները, չբաժանվելու ու փոխադարձ հարգանք պահպանելու ուժ ունի, մեծ ազգ է։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է», - գրել է նա։

Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել բողոքի ցույցերի 11-րդ օրը՝ ապրիլի 23-ին։ Իր հայտարարությունում նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ։ Երևանը դիմավորել է Սարգսյանի հրաժարականի լուրը շչակներով ու շնորհավորանքներով

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---