Փաշինյան․ Վենդետա չի լինելու (Թարմացվող)

Փաշինյան․ Վենդետա չի լինելու (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին՝ հանրային ընդվզման 11-րդ օրը, Հանրապետության հրապարակում, Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց մեկնարկել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը: Այն սկսվեղ պաշտոնաթող վարչապետի հայտարարության ընթերցմամբ: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամվոր, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սարգսյանի հրաժարականին, նա գրել է՝«դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի: Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել: Շնորհավորում եմ՝ հաղթակա՛ն ժողովուրդ»:

20:38 Եթե որևէ արտառոց բան չլինի, գործողություննեն ապրիլի 24-ին լինելու են միայն օրվա խորհրդի համատեքստում։ Ժամը 15։00-ին հրապարակից երթ դեպի Ծիծեռնակաբերդ։

20։36 «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, քո ցավը տանեմ»,- բղավում է Նիկոլ Փաշինյանը։ Հրապարակը վանկարկում է՝ «հաղթանակ»։ Վաղը ապրիլի 24-ն է՝ և մենք այս հաղթանակով մեծագույն հարգանքի տուրքն ենք մատուցել բոլոր զոհերին։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ցեղասպանությունն իր համար անցյալ է, ժողովուրդը չի պատրվելու։

20։35 Փաշինյանը կրկին նշում է, որ շարժման մեջ չկար որևէ արտաքին ուժ ու ընդծում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ մոտ է» արտահայության կարևորությունը։

20։31 Փաշինյանն ասում է՝ այսօրվա տոնը պիտի լինի ուրախ, հաղթական, և որևէ ծառի ճյուղ պիտի չկոտրվի

20։29 «Այս օրերին մեր շարժման ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է առանց բացառության ազատ արձակվեն: Հետագայում մենք պետք է անդրադառնանք քաղբանտարկյալների խնդրին, ու բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն», նշեց ասաց Փաշինյանը:

20։26 Փաշինյանը նորհակալություն է հայտնում ԼՂՀ իշխանություններին՝ ի հեճուկս ստահոդ լուրերի, պահպանեցին կատարյալ զսպվածություն և չեզոքություն

20։22 Ոչ մի վենդետա չի լինելու, ատելության մթնոլորտի էջը փակված է։ Նա ասում է դա բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե հեղափոխությունը թշնամական է, ովքեր ճամպրուկներ են հավաքում, գործարարներին, ովքեր մտածում են կապիտալը երկրից հանելու մասին․ մի արեք այդ բանը, վենդետա չի լինելու

20։18 Եթե ՀՀԿ-ում հույս ունեն, որ կստեղծվի մի իրավիճակ, երբ իրենք ստվերից կառավարում կիրականացնեն, հորդորում եմ բոլորին մոռանալ այդ միտքը

20։16 Ապրիլի 25-ին Մարիոթում կշարունակվեն իշխանության անցնցում փոխանցման մասին բանակցությունները Կարեն Կարապետյանի հետ։

20։13 Փաշինյանը հիշեցնում է պահանջները՝ Սարգսյանի հրաժարական, 1 շաբաթում վարչապետ նշանակել ժողովրդի թեկնածուին, չընդունել նոր կառավարության ծրագիրը և արտահերթ ընտրություններ։

20:10 Մենք պիտի տոնենք այս իրադարձությունը․ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տարել է իր առաջին, ամենակարևոր հաղթանակը։ Բայց հիշեցնեմ, որ մեր օրակարգում ոչ թե 1, այլ մի քանի հարց էր դրված, ասում է Փաշինյանը

20:09 Ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին: Ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մի ամսից: Ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես արեցի իմ սեփական առաջարկը՝ ձեր անունից: Ես ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում»:

20։07 Երբ ինձ առևանգեցին և տանում էին հույժ գաղտնի պայմաններում Սևանի ոստիկանության բաժին, ես հումորներ էի անում, և նրանք չէին հասկանում, ինչու եմ այսպես վարվում։ Ես բացատրում էի, տղերրք, Սերժի իշխանությունն այլևս չկա, կա նոր իշխանություն, որի անունն է ՀՀ ժողովուրդ

20:06 Փաշինյանը հարթակում է, նրան դիմավորեցին հրավառությամբ.

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---