Սերժ Սարգսյանի խոսնակ․ Քաղաքական ուժերը մեծ «տնային աշխատանք» ունեն անելու

Սերժ Սարգսյանի խոսնակ․ Քաղաքական ուժերը մեծ «տնային աշխատանք» ունեն անելու

PanARMENIAN.Net - Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը հայկական ժողովրդավարության գործուն դրսևորում է, իսկական հայրենասերի քաջ քայլ։

Այս մասին է հայտարարել Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը BBC հարցազրույցում, հայտնել է ինքը Նիկողոսյանը Twitter-ում։

Սա կուժեղացնի երկրում ժողովրդավարությունը, սակայն քաղաքական ուժերն՝ իրենց ողջ սպեկտրով, շատ «տնային աշխատանք» ունեն անելու», - ասել է նա։

Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին՝ նրա վարչապետության դեմ բազմահազար ցույցերի 11-րդ օրը։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---