Սաակաշվիլի․ Բրավո, Փաշինյան

Սաակաշվիլի․ Բրավո, Փաշինյան

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։

«Շնորհավորանքներս հայ ազգին։ Բրավո, Փաշինյան», գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

«Դուք բոլոր հիմունքներն ունեք հպարտ լինելու, որ հայ եք, ազգ, որն ամբողջ աշխարհին ցույց տվեք, որ ունի հպարտություն, ուզում է ապրել մարդկային պայմաններում՝ առանց կոռուպցիայի, երբ ուրիշները չեն թելադրում՝ ինչպես դասավորել կյանքը, երբ մի խմբակը չի վերցնում իրեն ամեն ինչ՝ ազգին թողնելով ոչինչ։ Հայաստանը մեծ ապագա ունի», - կից տեսաուղերձում նշել է նա։

Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին՝ նրա վարչապետության դեմ բազմահազար ցույցերի 11-րդ օրը։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասել է նա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---