Շարմազանով. ՀՀԿ-ն կա ու կմնա

Շարմազանով. ՀՀԿ-ն կա ու կմնա

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը Ծիծեռնակաբերդում չի ցանկացել ապրիլի 24-ին քաղաքական գործընթացների մասին խոսել՝ հավելելով, որ քաղաքական բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն ապրիլի 25-ին:

«ՀՀԿ-ն կա ու կմնա»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին կուսակցության հետագա ճակատագրի մասին:

«Սերժ Սարգսյաննապացուցեց հերթական անգամ, որ ինքը բացառիկ պետական այր է, բացառիկ ու անփոխարինելի պետական գործիչ է: Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն, նման հայրենասիրություն, և ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ, իր գլխավորած թիմում աշխատելու»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Շարմազանովը հավելել է, որ Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց:

Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից: Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---